Facebook սոցցանցը հայտարարել է, որ արգելափակել է միլիարդավոր կեղծ հաշիվներ: Ընկերության խոսքով՝ ակտիվ հաշիվների 5%-ը ֆեյք է:

Ինչպես հայտնում է AP-ը, սոցցանցը 2,19 մլրդ հաշիվ է արգելափակել այս տարվա առաջին եռամսյակում:

Միեւնույն ժամանակ, առաջատար սոցցանցի գնահատականներով՝ ակտիվ օգտատերերի 5 տոկոսը ֆեյք է:

Բացի այդ, սոցցանցը հայտարարել է, որ առաջընթացի է հասել իր տիրույթում ատելություն պարունակող հրապարակումների դեմ պայքարում: