Իսրայելի ռազմածովային ուժերը մարտի 15-ին ձերբակալել են մի նավ, որը մաքսանենգ զենք էր տեղափոխում Գազայի հատված` ՀԱՄԱՍ-ի ուժերին:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ «Վիկտորիա» նավը դուրս է եկել Սիրիայի ԼԱթաքիա նավահանգստից եւ ուղղվել Թուրքիայի Մերսին քաղաք: Այն ձերբակալվել է Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքի ճանապարհին՝ Իսրայելի ափից 200 կմ հեռավորության վրա եւ տեղափոխել են Աշդոդ:

Ըստ իսրայելցիների, նավի վրա մեծ քանակությամբ զենք է եղել:

Նշվում է, որ նավը երթեւեկել է Լիբերիայի դրոշի ներքո, եւ Թուրքիան պատասխանատվություն չի կրում ձերբակալված նավի համար: