Բահրեյնի թագավոր Համադ ալ-խալիֆան այսօր երկրում արտակարգ դրություն է մտցրել երեք ամիս ժամկետով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Բահրեյնի ղեկավարի հայտարարությունը հնչել է երկրում Սաուդյան Արաբիայից զորքեր եւ Արաբական Միացյալ Էմիրություններից 500 ոստիկաններ մտցնելուց հետո:
Երկրի իշխանությունները հրավիրել են օտարերկրյա զինվորականներին` Մանամայի կենտրոնում մեկ ամսից ավելի ցույցեր անող ընդդիմադիրների դեմ ապարդյուն պայքարից հետո: Ընդդիմության կողմնակիցները իշխանափոխություն եւ երկրի քաղաքական համակարգի փոփոխություն են պահանջում:
Ընդդիմությունը օտարերկրյա զորքերի եւ ոստիկանների հայտնվելը գնահատել է որպես ներխուժում:





























