Սվերդլովսկի մարզի Ռեւդա քաղաքում հանգստյան օրերին  անհայտ մի աղջիկ ծծմբաթթու է լցրել տարրական դասարանների ուսուցչուհու դեմքին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:

Տուժածին հասցրել են Եկատերինբուրգի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է բավարար: Ուսուցչուհին ստացել է դեմքի եւ ձեռքերի առաջին կարգի այրվածք, ընդ որում աչքերը չեն վնասվել: Բուժում ստանալուց հետո կնոջը դուրս կգրեն հիվանդանոցից:

Այս պահին ճշտվում են անհայտ աղջկա արարքի դրդապատճառները, հարուցվել է քրեական գործ: