Գյումրիի «Իտալական» հիվանդանոցում այսօր՝ մարտի 15-ին հրդեհ է բռնկվել:
Առավոտյան ժամը 11-ի սահմաններում աշխատակիցները ծխի հոտ են առել, հետո տեսել են, որ հիվանդանոցի նկուղային հարկում ` ավելի կոնկրետ կաթսայատանը հրդեհ է սկսվում:

Նրանք ահազանգել են հրշեջ ծառայություն: Մինչեւ հրշեջ ջոկատների ժամանումը դեպքի վայր, նոր սկսվող հրդեհն հանգեցրել են հիվանդանոցի աշխատակիցները:

Ավելի ուշ Շիրակի մարզի փրկարար վարչությունից պարզել են, որ հրդեհի առաջացման պատճառը եղել է օդազատիչ համակարգի խցանումը: Տուժածներ եւ վիրավորներ չկան: