Ուկրաինայի արդարադատության նախարարությունը հաստատել է առողջապահության նախարարության պետական հրամանը, որով արգելվում է տեղացի համասեռամոլներին փոխել իրենց սեռը: Այդ մասին հայտնում է Newsland-ը:
Ուկրաինայի համասեռամոլների ֆորումի առաջնորդ Ստանիսլավ Շերեմետի խոսքով, համասեռամոլությունը «կենսաբանական եւ սոցիալ-հոգեբանական խոչընդոտ է սեռափոխության համար»:
Նոր փաստաթղթով, որ ստորագրել է առողջապահության նորանշանակ նախարար Իլյա Եմցը, սեռը փոխելու ցանկություն ունեցող մարդը կարող է սեռապատկանելության կորեկցիա անցկացնել մաիյն այն դեպքում, երբ իր երեխաները հասնեն չափահասության: Պահանջվում է նաեւ, որ սեռը փոխփող մարդը ամուսնալուծվի նախքան վիրահատությունը:



























