ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովն ընթանում է Տաթեւ համայնքի «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանին հարակից տարածքում՝ վրանային պայմաններում:
Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՀՀ Սյունիքի մարզպետարանը:
Վարչապետին ուղեկցում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
Համաժողովը բացել է մարզպետ Հունան պողոսյանը, որը հրապարակեց մարզում տնտեսական ցուցանիշները:











