Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին Մոսկվայում քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը, այդ թվում էներգավառելիքային ոլորտում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային ճաշը ՌԴ նախագահի հետ դարձել է Թուրքիայի վարչապետի այցի օրակարգի առաջին միջոցառումը: Այդ հանդիպման ընթացքում երկու առաջնորդները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը, այդ թվում էներգավառելիքային ոլորտում:

Մեդվեդեւն ու Էրդողանը նաեւ անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում քննարկել են Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրները:

Մեդվեդեւի եւ Էրդողանի բանակցությունները մարտի 16-ին կշարունակվեն բարձր մակարդակի Համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: