Քենեդիի անվան տիեզարական կենտրոնում հայտնաբերել են սպիտակ փոշու փաթեթ: Հետազոտությունների արդյունքով պարզվել է, որ փաթեթում կոկաին է:

Չի հստակեցվում, թե փաթեթը կենտրոնի հատկապես որ մասում է գտնվել,  սակայն նշվում է, որ այն հայտնաբերել են մարտի 7-ին:

Հաղորդվում է, որ տիեզարակայանում սա նման առաջին դեպքը չէ. 2010թ-ին կոկաինով պլաստիկե փաթեթ էր գտնվել հենց կայանի մոնտաժային- փորձարկման մասնաշենքում, որտեղ Discovery տիեզերանավն էին նախապատրաստում բաց թողնման:

Կայանի մոտ 200 աշխատակից հետազոտվել է, սակայն նրանցից ոչ մեկի օրգանիզմում կոկաինի հետք չի հայտանբերվել:  NASA-ում հավաստիացնում են, թե առավելագույն ջանքեր են գործադրում փաթեթի տիրոջը գտնելու համար: