ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ակնկալվում է, որ կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Չորեքշաբթի  լրագրողներին  այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի  քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք սպասում ենք ՀՀ վարչապետին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե օտարերկրյա առաջնորդներից, բացի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից, ով է մասնակցելու  ՊՄՏՀ-ին:

«Մնացածին (առաջնորդներին) ես հիմա չեմ նշի, քանի որ դեռ վերջնական չի հաստատվել նրանց մասնակցությունը»,- հավելել է Պեսկովը:

ՊՄՏՀ-ն կանցկացվի հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են  «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» կարգախոսով: