Իրանն ԱՄՆ-ից  փոխհատուցում է սպասում Վաշինգտոնի կողմից անցյալ տարի միջուկային գործարքը չկատարելու կորուստների համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին, ով այցելել է Կատար:

«Մենք նրանցից, նվազագոււյնը կնքված համաձայնագրի նկատմամբ հարգանքի գրսեւորում եւ անցյալ տարվա կորուստների համար փոխհատուևցում ենք ակնկալում», - ասել է Արաքչին:

Անցյալ տարի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու օրը՝ մայիսի 8-ին Իրանը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի մի շարք կետերի կատարման դադարեցման մասին մասնավորապես `հարստացված ուրանի պաշարների եւ ծանր ջրի վերաբերյալ: