Հնդկական T-Series YouTube-յան ալիքն իր պամության մեջ առաջին անգամ ավելի քան 100 մլն հետեւորդ է հավաքել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

T-Series-ը, որում հնդկական երաժշտական հոլովակներ եւ ֆիլմերի թրեյլերներ են հրապարակվում, վերջին մի քանի տարում մեծացրել է իր լսարանն ու փորձել է ստանալ YouTube-ի թոփ-ալիքի տիտղոսը:

Ալիքի գլխավոր մրցակիցը շվեդացի PewDiePie բլոգերն է: Մարտին T-Series-ը հետեւորդների թվով առաջ էր անցել բլոգերից, որը հավաքել էր 90 մլն հետեւորդ:

Ի պատասխան բլոգերը շնորհավորական հոլովակ էր հրապարակել՝ խոստովանելով իր պարտությունը:

T-Series-ն ունի նաեւ մանկական կոնտենտ եւ երգիծական ֆիլմեր, որոնք վերջին 90 օրում դիտել է ավելի քան 13 մլրդ օգտատեր: