Պարսից ծոցում Իրանի կողմից ցանկացած հարձակում «շատ ուժեղ պատասխան» կստանա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Աբու Դաբի այցի ժամանակ, հաղորդում է AP-ը:
ԱՄՆ-ը Թեհրանին մեղադրել է մայիսին ԱՄԷ ափերի մոտ նավթային լցանավերի վրա հարձակման հետ կապ ունենալու մեջ:
Միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների մի մասը դադարեցնելու մասին Թեհրանի որոշումը Բոլթոնն ապացույց է անվանել այն մասին, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ստանալ: Ընդ որում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից:
Նոր հարձակման դեպքում, Բոլթոնի խոսքով, ԱՄՆ-ը պատասխան հարված կհասցնի:
Ավելի վաղ նավթային լցանավերի վրա հարձակման վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունն Իրանի ԱԳՆ-ն «անհեթեթ մեղադրանք» էր անվանել:





























