The Washington Post պարբերականի լրագրողները հայտնաբերել են, որ շատ հավելվածներ iOS-ի համար ֆոնային ռեժիմով ուղարկում են օգտատերերի գաղտնի տվյալները կողմնակի ընկերությունների, տեղեկացնում է Ferra-ն։

Պարբերականի աշխատակիցները տեսել են դա՝ օգտագործելով Disconnect Privacy Pro ծրագիրը։ Այն ցույց է տվել, որ կողմնակի հավելվածները երրորդ կողմին են փոխանցում հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, գեոլոկացիա եւ IP հասցեներ։ Տվյալների հավաքման համար հավելվածները կիրառում են հատուկ թրեքերներ։ Մեկ շաբաթում լրագրողները հաշվել են ավելի քան 5400 նման գործիք։

Ահա հավելվածների ցանկը, որոնք տվյալներ են փոխանցել. Microsoft OneDrive, Mint, Nike, Doordash, Spotify, Yelp, The Weather Channel, Citizen, եւ որքան էլ տարօրինակ է՝ The Washington Post։

Արժե նշել, որ թրեքերները, որպես կանոն, օգտագործվում են հավելվածների աշխատանքի ստուգման եւ թարգեթ գովազդներ ստեղծելու համար։ Բայց ցանկացած անձնական տվյալի պահում կողմնակի սերվերների վրա ինքնին անվտանգ չէ։