ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմեկնի Եվրոպա, որտեղ կհանդիպի պաշտոնական անձանց հետ եւ կքննարկի Իրանը, գրում է Washington post-ը:
Պոմպեոն եռօրյա այց կկատարի Շվեյցարիա, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը:
Նա նաեւ էքսկլյուզիվ հանդիպում կանցկացնի մոնտրեում, որտեղ թագավորական ընտանիքիների անդամներ, կառավարական պաշտոնյաներ եւ բիզնեսի ղեկավարներ, Բիլդերբերգի ակումբի անդամներ կլինեն, որի ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Եվրոպա խնդիրները:
Ակումբի օրակարգերի թվում են՝ բրեքզիթ, սոցցանցեր, կիբերսպառնալիք, կլիմայի փոփոխություն, Ռուսաստան, կայուն ռազմավարական կարգ ու ապագա կապիտալիզմ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրանն այդ հարցերի թվում է, որը կքննարկվի Պոմպեոյի՝ Բեռլին, Բեռն եւ Հաագա այցերի ընթացքում:





























