Միսուրիում արջը մտել է եկեղեցական դպրոց։ Ինչպես տեղեկացնում է UPI-ն, «Սուրբ սրտեր» կաթոլիկական եկեղեցու դռները բաց էին թողել մի երկու րոպեով, եւ արջը հասցրել էր մտնել շենք։

Նա մտել էր դպրոցի զուգարան, որտեղ նրան փակել էին մինչեւ Միսուրի նահանգի բնության պահպանության վարչության աշխատակիցների ժամանելը։ Նրան քնեցրել են հանգստացուցիչով եւ հետո բաց թողել անտառ։