Անձը չպարզված մարդն այրել է իրեն Էլիպս այգում Սպիտակ տան մոտ, ասվում է ԱՄՆ Գաղտնի ծառայության Twitter-ի էջում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին, կեսօրին մոտ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում էր շենքերից մեկում։

Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է այրվող հագուստով տղամարդը մարգագետնում, Վաշինգտոնի արձանի մոտ, որը գտնվում է Սպիտակ տան եւ Կապիտոլիումի միջեւ։

Միջադեպի վայր ժամանած հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ ոստիկանները տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերեցին։ Նրան հոսպիտալացրել են։