Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի եւ Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սեւ գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքեւի հատվածում՝ նախապես պատրատսված թաքստոցում:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացիները կալանավորվել են: