Իրանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ն ռազմական պատասխան կտա:

Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ի շահերի վրա հարձակում տեղի չի ունենա: «Մենք կարծում ենք, որ Իրանն իսկապես ստացել է ուղերձը», - ասել է Հուկը:

Նա ն շել է, որ ԱՄՆ-ն կսպասի հետաքննության արդյունքներին մինչեւ ԱՄԷ ափի մոտ նավթային տանկերների հետ կապված միջադեպերի կապակցությամբ պատասխան միջոցները քննարկելը:

Հուկը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն ներկրել իրանական նավթը: «Հետաձգումներ այլեւս չեն լինի», - ասել է  նա: