Հանրապետությունում մարտի 9-16-ին արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է 45-ը, գողության 138 դեպքից՝ 99-ը, իսկ արձանագրված խարդախության` 34, ավազակային հարձակման` 2, յուրացման կամ վատնման` 11 եւ խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 1 եւ գողության 13 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 5 մարդ զոհվել է, 56-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























