«Լուսնի մոտեցումը Երկրին, այսպես կոչված «գերլուսինը», սուտ եւ դատարկ հայտարարություն է, այդտեղ ոչ մի սենսացիա չկա եւ Լուսնի մոտենալը Երկիր մոլորակին, սովորական երեւույթ է։ Մարտի 16-ի իր ելույթում հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով, մարտի 19-ին սպասվող «գերլուսինը»  չի ազդի մարդկանց առողջության վրա եւ բնական աղետների պատճառ չի դառնա, սակայն այդ գիշեր ականատես կլինեք  գեղեցիկ տեսարանի, լուսինն այդ օրը  շատ մեծ է լինելու։

«Գերլուսնի միակ ազդեցությունը Երկրի վրա կլինի այն, որ դա կհանգեցնի  մակընթացության եւ տեղատվության»- ասել է գիտնականը։