ԱՄՆ-ն անվտանգության մասին գաղտնի տեղեկատվություն չի փոխանցի երկրներին, որոնք հաջորդ սերնդի ցանցեր են տեղադրում՝ օգտագործելով Huawei տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք  Վաշինգտոնը ոչ անվտանգ է համարում:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ԱՄՆՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Բեռլինում հանդիպումից հետո, հաղորդում է DW-ն:

Նա  նշել է, որ երկրները ինքնուրույն որոշում են կայացնում, թե ինչ տեխնոլոգիաներ օգտագործեն, սակայն ԱՄՆ-ն մտադիր է նաեւ հետագայում էլ շարունակել զգուշացնել վտանգների մասին, այդ թվում այն հնարավորության մասին, որ Վաշինգտոնը ստիպված է թաքցնել տեղեկատվությունը:

 «Գոյություն ունի վտանգ այն կապակցությամբ, որ մենք պետք է փոխենք մեր վարքագիծն այն լույսի ներքո, որ չենք կարող թույլ տալ մասնավոր անձանց կամ ազգային անվտանգության տվյալների փոխանցումը ցանցերի միջոցով, քանի որ մենք վստահ չենք դրանցում», - ասել է նա: