Չնայած բոլոր տարաձայնություններին՝ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները ընդհան ուր նպատակներ են հետապնդում Իրանի նկատմամբ քաղաքականությունում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ԱՄՆՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Բեռլինում հանդիպումից հետո, հաղորդում է DW-ն:
Պոմպեոն պաշտպանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած կոշտ քաղաքականությունը եւ մյուս երկրներին կոչ արել միանալ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին: Նա Իրանին ի թիվս այլ հարցերի մեղադրել է ահաբեկչության կանխարգելման մասին միջազգային պայմանագրով նախատեսված ֆիանանսական պարտավորությունների խախտման մեջ:
«Ներկայումս մենք տարբեր ճանապարհներով ենք գնում, բայց վերջ ի վերջո, մենք ընդհանուր նպատակներ ունենք», -ասել է Մաասը՝ պարզաբանելով, որ երկու երկրները կարծում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:





























