Վաշինգտոնը չի խանգարրի այն համակարգի ստեղծմանը, որը եվրոպացիները մշակում են Իրանի հետ առեւտրի դեպքում  ամերիկյան պատժամիջոցներից ընկերությունների պաշտպանության համար այն պայմանով, որ հիմնական ուշադրությունը կենտրոնանալու  է հումանիտար եւ այլ թույլատրելի ապրանքների տրամադրմանը:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ԱՄՆՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Բեռլինում հանդիպումից հետո, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի վիճարկում հատուկ ֆինանսական գործիքի ներդնումը, որը հայտի է որպես INSTEX, եթե խոսքը պատժամիջոցներին չվերաբերող ապրանքների առեւտրի մասին է:

«Մենք բավականին հստակ հայտարարել ենք Իրանի հետ առեևտրի  մասին՝ կան կետեր, որոնք պատժամիջոցների են ենթարկվում եւ կան կետեր, որոնք ոչ», - ասել է Պոմպեոն:

Քանի որ ԱՄՆ-ն ուժեղացրել է պատժամիջոցները Իրանի դեմ եւ ընկերությունները բիզնեսը դուրս են բերում Իրանից, եվրոպացիները մշակել են INSTEX ՝բարտերային տեսակի բարդ համակարգ, որը թույլ է տալիս շրջանցել Իրանի հետ ուղիղ ֆինանսական գործառնությունները եւ այսպիսով խուսափել ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից: Համակրգը դեռ չի գործարկվել, բայց Եվրոպայում հույս ունեն, որ այս ամառ արդեն կգործի: