Ռուսաստանի ֆեդերացիայի տիեզերական գործակալությունը՝ «Ռոսկոսմոս»-ը եւ Բյուրականի աստղադիտարանը, Հայաստանում համագործակցության հուշագիր են ստորագրել, այս մասին մարտի 16-ի իր ասուլիսում հայտարարել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով, աստղադիտարանում երկարատեւ ներդրումների կարիք ունի, անհապաղ պետք է վերանորոգվի տարածաշրջանում ամենամեծ հեռադիտակը, որը գտնվում է Բյուրականի աստղադիտարանում։
Հարությունյանը նշել է նաեւ, որ համաձայն հուշագրի ռուսական կողմը 4-մլն եվրո ներդրում է կատարել աստղադիտարանի վերանորոգման համար։ Համագործակցությունը վերաբերում է տիեզերքի մասնավորապես, կոչված տիեզերական աղբի ոսումնասիրություներին:




























