Վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կարողացել պաշտպանել Իսրայելը նույնիսկ իր երկաթե գմբեթի ներքո: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Մուհամեդ Ջավադ Զարիֆը Քուդսի Օրվա առնչությամբ կայացած ցույցի ժամանակ, հաղորդում է Mehr-ը:
Զարիֆը կտրուկ քննադատության է ենթարկել արաբական պետությունների (այդ թվում՝ Արաբական պետությունների լիգայի) հայտարարությունը Թեհրանի դեմ կոշտ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, որն ընդունվել էր նախօրեին՝ Սաուդյան Արաբիայում արտահերթ գագաթնաժողովի ընթացքում:
Նրա խոսքով՝ արաբական տերությունները պետք է զբաղեցնեն այն դիրքորոշումը, որի համար ստեղծվել էր Իսլամական համագործակության կազմակերպությունը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի՝ Իրանի մասին անհեթեթ ճառեր ասելու փոխարեն:
Զարիֆը նշել է, որ «Քուդսի Օրվա նախկին ցույցերի եւ այսօրվա ուղերձը կայանում է «դարի գործարքը» «դարի ձախողմամբ» փոխակերպելու մեջ»՝ նկատի ունենալով իսրայելա-պազեստինյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի ծրագիրը: «Քուդսը (Երուսաղեմ-խմբ.) չի վաճառվում եւ չի պատկանում Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք կարողանան վաճառել այն Իսրայելին»:





























