ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ չի մտցրել իրանական կողմի դեմ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Wall Street Journal-ին։

Պարբերականի տվյալներով՝ որոշվել է հետաձգել պատժամիջոցները, թեեւ մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցանկանում էր նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ դեռեւս մայիսի կեսին։

Աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան հռետորաբանության մեղմման պատճառը Թրամփի որոշումն է, որն իբր ցանկանում է թուլացնել լարվածությունը երկու երկրների հարաբերություններում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ մտցնել Եվրոպայի դեմ Իրանի պատճառով։

Մինչ այդ Իրանը հրաժարվել էր բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։