Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:

Կցանկանայի ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը Ռուսաստանը եւ Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին: Ամրապնդվում է առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններր Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: