Ճապոնիան շարունակում է ներդնել բարձր տեխնոլոգիաներ մարդու կենցաղում, որպեսզի ավելի հարմարավետ դարձնի այն։ Այս անգամ խոսքը չվերթի ավտոմատ գրանցման մասին է, որը շուտով կարող է հայտնվել Տոկիոյի օդանավակայաններից մեկում, գրում է Planet Today-ը։
Առաջին օդանավակայանը, որը կունենա նման համակարգ, կլինի Տոկիոյի «Նարիտան»։ Ճապոնիայի ղեկավարությունը պատրաստվում է ամառային Օլիմիական խաղեր 2020-ին։ Իսկ մարդկանց դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան օդանավակայաններում, համոզված են տեղի ինժեներները, թույլ կտա զգալիորեն կրճատել բեռների հանձնման եւ ուղեւորների նստեցման գործընթացները։
Եզակի տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվել է NEC Corp ընկերությունը։ Ըստ նոր տեխնոլոգիայի՝ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր դեմքի պատկերը մտցնել հատուկ շտեմարան այս կամ այն չվերթի գրանցման պահին, ինչը մարդուն մի շարք առավելություններ կտա։
Համակարգն ավտոմատ կերպով կվերացնի բեռների հանձնման եւ գրանցվելու հերթերը։
Միակ տեղը, որտեղ մարդիկ ստիպված կլինեն ներկայացնել իրենց անձնագրերը, կմնա իմիգրացիոն հսկողությունը։ Բայց ճապոնացիները հավանաբար այս խնդիրն էլ կլուծեն։





























