Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքում «Կրիստալ» գործարանում պայթյունից տուժածների թիվը հասել է 27 մարդու, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսի ճակատագիրն անհայտ է։

Ավելի վաղ տեղեկացվել էր 19 վիրավորի մասին։

Պայթյունների շարքը տրոտիլի արտադրամասում որոտացել է այսօր «Կրիստալ» գործարանում։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն  է եղել։