Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը մարտի 17-ին Ախալցխայի համալսարանում եւ 5-րդ հանրային դպրոցում ՆԱՏՕ-ի անկյուններ կբացի, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Միջոցառմանը կմասնակցի նաեւ Վրաստանում Լատվիայի դեսպան Անդրիս Վիլկանսին: Միջոցառման գլխավոր թեման ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության հեռանկարներն են:





























