Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը այսօր՝ մարտի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագուհի Բեատրիքսին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց է տեղի ունեցել թագուհի Բեատրիքսի եւ ՀՀ դեսպանի միջեւ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-հոլանդական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին:

ՀՀ դեսպանի կողմից Նիդերլանդների թագուհուն հավատարմագրի հանձնման կապակցությամբ, ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն, որի ժամանակ Ալմելոյի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Խաչիկ Ֆրանգյանի կողմից կատարվել է Հայաստանի նորաբաց դեսպանատան օծման կարգը: