Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի, եւ խնդիր է դրել մինչեւ 2015թ. առեւտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի:
«Կարծում եմ, որ մենք իսկապես պետք է դուրս գանք բազմապլան ռազմավարական գործընկերության մակարդակի»,-ասել է Մեդվեդեւը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մեդվեդեւը հիշեցրել է, որ 2009թ. առեւտաշրջանառությունը կազմել է 40 մլրդ իսկ 2010թ. 25 մլրդ:





























