Քրդական PKK-ն հայտարարություն է տարածել, որ 4 քուրդ զինյալ ի նշան բողոքի տարիներ առաջ Օջալանի դեմ իրականացված դավադրության,  ինքնահրկիզվել է։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ինքնահրկիզվող զինյալները այդ ամենն արել են ինքնուրույն եւ ոչ ոք դրա մասին տեղյակ չի եղել։   Հայտարարության մեշ ասվել է, որ PKK-ն դեմ է նման բողոքի գործողություններին եւ կոչ անում հրաժարվել նման քայլերից։

«Այդ ինքնահրկիզումներից 3-ն իրականացվել են Օջալանի դեմ դավադրության օրը՝ փետրվարի 15-ին։ Իսկ մյուս դեպքը դրանից օրեր առաջ։ Մենք այդ ամենի մասին ավելի վաղ չեն տեղեկացրել՝ կանխելու համար նման բողոքի ձեւերի տարածումը»,-նշվել է PKK-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ փետրվարի 15-ը համարվում է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Թուրքիա բերելու ամսաթիվը։

Աբդուլլահ Օջալանը 1999-ի փետրվարին ձերբակալվել եւ Թուրքիա է բերվել։ Նա բազմաթիվ սպանություն եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով ցմահ ազատազրկումն է Թուրքիայի Իմրալը կղզում գտնվող խիստ հսկողությամբ բանտում։