ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ մարտի 16-ին ժամանել են Լեռնային Ղարաբաղ:

Այս պահին ընթանում է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Համանախագահները Լեռնային Ղարաբաղ են այցելել Երեւանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Երեւանում համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Երեւանում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում եղել են նաեւ Ադրբեջանում եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: