Իրանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել մինչեւ հունիսի վերջ Թեհրանի եւ Անկարայի միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, հաղորդում է Mehr-ը:

Ճանապարհային եւ քաղաքային զարգացման  փոխնախարար Սաիդ Ռասուլի խոսքով, համաձայնագրի հիման վրա երկու կողմերը կվերսկսեն երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ծրագրերին համապատասխան:

Նա նշել է, որ Թեհրանի եւ Անկարայի միջեւ գնացքները կսկսեն աշխատել հունիսի վերջ: Պաշտոնյան հավելել է, որ շաբաթական մեկ անգամ նաեւ Թեհրանի եւ Վանի միջեւ կգորածկվի նոր երկաթուղային հաղորդակցություն:

Բացի այդ, Ռասուլի խոսքով՝ համաձայնագրում նախատեսվում է, որ երկու կողմերն առաջիկայում զբոսաշրջային գնացքներ կկազմակերպեն երկու երկրների միջեւ՝ երկու հարեւանների զբոսաշրջային հատվածի զարգացմանը նպաստելու համար:

Նա հայտնել է, որ Իրանը եւ Թուրքիան մշակել են  երկու երկրների  տարածքով անցնող բեռնատար գնացքների սակագների մասին համաձայնագիրը: