ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե Թեհրանը պատրաստ  է երաշխքիներ ապահովել, որ հնարավորություններ չի զարգացնի միջուկային զենքի արտադրության համար, որը աշխարհի համար սպառնալիք է: Rheinische Post-ին տված հրացզրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացել է, որ իրանական միջուկային համաձայնագիրը  կհագեցնի Իրանում միջուկային զենքի մշակմանը:

«Եվ ես համաձայն եմ դրա հետ: Դրա համար  մենք դուրս եկանք համաձայնագրից: Մենք կհոգանք այն մասին, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա: Մենք պատրաստ ենք Իրանի հետ համաձայնության հասնել, եթե նա պատրաստ լինի ապահովել երաշխիքներ, որ նա միջուկային զենքի արտադրության համար հնարավորություններ չի զարգացնի», - ասել է նա:

Պոմպեոն նշել է, որ «մենք չպետք է աչք փակենք Իրանի կողմից հետագա սպառնալիքների վրա հենց այստեղ Գերմանիայում՝ Եվրոպայի կենտրոնում:

«Իրանական հրթիռային ծրագիրը շարունակում է առաջընթաց արձանագրել: Այն սպանություններ է իրականացնում Եվրոպայում: Միջուկային համաձայնագիրը չփոխեց դա: Հետեւաբար, Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները պետք է նաեւ հակազդեն այդ լրացուցիչ սպառնալիքներին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանը կվերադառնա բանակցային սեղանին:

 «Նախագահ Թրամփը բազմիցս ասել է, որ երբ Իրանը պատրաստ լինի, մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները: Մենք արդեն տեսնում ենք պատժամիջոցների հետեւանքները, օրինակ գլոբալ անվտանգության հետ կաապված իրավիճակի բարելավման ուղղությամբ:  Իրաքի աշխարհզորայիններն ավելի քիչ ռազմական ռեսուրսներ ունեն: Ներկայումս Իրանը ստիպված է բարդ որոշումներ կայացնել իր տնօրինության տակ գտնվող ռեսուրսների բաշխման վերաբերյալ: Եվ այդ ռեսուրսներն ավելի ու ավելի քիչ են դառնում: Ես նաեւ վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հասկանում է, որ իր քաղաքական առաջնորդներն իրենց սխալ են պահում: Իրանն օգտագործում է իր ռեսուրսները Եվրոպայում ահաբեկչության ֆինանսավորման համար եւ վենեսուելական ռեժիմին աջակցելու համար, մինչդեռ նրա սեփական ժողովուրդը սոված է: Հուսով եմ, որ նրանք շուտով կդադարեցնեն իրենց ահաբեկչական գործունեությունը», - ասել է նա: