Իրանցի մասնագետները Թեհրանում կայացած ռազմավարական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ցուցադրել են երկրում առաջին անօդաչու «թռչող ափսեն», հաղորդում է
«Զոալ» («Սատուրն») անօդաչու սարքը իսկապես ունի դասական թռչող ափսեի տեսք, իսկ շնորհանդեսը կայացել է հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի մասնակցությամբ:
«Զոալը» աէրոլուսանկարչության ոլորտում մասնագիտացված բազմապրոֆիլ սարքավորում է, որ սպառազինված է ավտոթռիչքի համակարգով, GPS-ով եւ այլ համակարգերով:





























