Իրանի ԱԳՆ-ն Թեհրանի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամության մասին Վաշինգտոնի հայտարարությունը «բառախաղ» է անվանել, որը չպետք է որպես չափանիշ դիտարկվի գործողությունների համար, հաղորդում է Tasnim-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետության համար բառախաղը եւ թաքնված մտադրությունների արտահայտումը՝ նոր բառերի քողարկման տակ չափանիշ չեն գործողությունների համար: Այդ չափանիշն ավելի շուտ Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի ընդհանուր մոտեցման փոփոխություն է», - ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին՝ մեկնաբանելով Մայք Պոմպեոյի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Իրանի վրա առավելագույն ճնշման արշավի շարունակման անհրաժեշտության մասին Պոմպեոյի հայտարարությունը մատնանշում է այն, որ Վաշինգտոնը հետեւում է նույն սխալ մոտեցմանը, ինչպես եւ առաջ:





























