Բահրեյնում բանակն ու ոստիկանությունը սկսել են ուժով ցրել երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող հազարավոր ցուցարարներին, որտեղ ընդդիմությունն արդեն մեկ շաբաթից ավելի է քաղաքական փոփոխություններ է պահանջում:
Ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ ու զրահատեխնիկա է կիրառվել: Նախօրեին Բահրեյնում 3 ամսով արտակարգ դրություն է մտցվել: Դրանից մեկ օր առաջ Սաուդյան Արաբիան Բահրեյնի իշխանությունների խնդրանքով զորքեր էր մտցրել Բահրեյնի տարածք:
Իրանի իշխանությունները խիստ քննադատության էին ենթարկել օտար զորքեր Բահրեյն մտցնելու որոշումը, որից հետո Բահեյնը Թեհրանից հետ էր կանչել իր դեսպանին:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Բահրեյնում տեղի են ունենում շիա մեծամասնության բազմահազար բողոքի ակցիաները: Նրանք երկիրը կառավարող սուննի փոքրամասնությունից պահանջում են լայն իրավանունքներ Բահրեյնի բնակչության մեծմասնությունը`75%, կազմող շիաների համար:





























