ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է 480.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.58 դրամ (աճել է 1.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.21 դրամ (աճել է 3.29), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.35 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  223.55 դրամ, ոսկի՝ 20,001.72 դրամ, պլատին՝ 12,212.08 դրամ: