Հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ մի քաղաքացու:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա տեղի կունենա ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության:




























