Մայիսի 29–ին ոստիկանության Արտաշատի բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։

Դրանց հիմման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 18։10–ին Արտաշատի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Արտաշատում ապրող 60–ամյա մի կնոջ։

Պարզվել է, որ նախորդ օրը Օգոստոսի 23–ի փողոցում գործող  մի ընկերության մուտքի մոտից կինը գաղտնի հափշտակել է այդ ընկերության տնօրենի նոթբուքը։ Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է։ Նույն օրը տուժողից հաղորդում է ընդունվել, դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում։ Կատարվում է քննություն։