ՌԴ Գլխավոր ՔԿ կողմից  Կրասնոգորսկում նախկին զինծառայողի սպանության մասին քրեական գործի հետաքննության ընթացքում նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է երկու տղամարդ՝ ծնված 1977 եւ 1982 թվականներին:  Քննությունը պարզում է նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն:

Քննության վարկածով՝ հունիսի 1-ի գիշերը տուժողը միջամտել է անհայտ անձանց եւ նրանց գործողություններից տուժած քաղաքացու միջեւ վիճաբանությանը: Վիրավոր տղամարդուն օգնելու փորձի արդյունքում մարտական գործողությունների վետերանին մահացու վնասվածք է պատճառվել:

Բացի այդ, ծեծկռտուքի ժամանակ տղամարդուն, որին պաշտպանել է մահացածը, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով քրեական գործի նյութերը միավորվել են մեկ վարույթում՝ սպանության մասին քրեական գործով:

Ձերբակալվածների բնակության վայրերում խուզարկություններ են կատարվել, հարցաքննվել է ավելի քան 50 վկա:

Բռնագրավված առարկաներով անհրաժեշտ համալիր փորձաքննություններ են նշանակվել: Շարունակվում են այլ քննչական գործողություններ, որոնք ուղղված են ապացուցողականա բազայի ամրապնդմանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԳՀՎ հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Նիկիտա  Բելյանկինի սպանության կասկածյալները ՀՀ քաղաքացիներ են: