Հարավկորեացի գիտնականները ածխաթթու գազից էներգիա ստանալու նորարարական միջոց են գտել:

Yonhap գործակալությունը հայտնում է, որ տվյալ բացահայտումը մարդկությանը հասանելիություն կապահովի էժան էլեկտրաէներգիային եւ կօգնի լուծել գլոբալ տաքացման խնդիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գիտության եւ տեխնոլոգիաների Ուլսանկու ինստիտուտի առաջատր գիտական աշխատող Կիմ Գին Տխեն պարզաբանել է, որ բացահայտումը թույլ է տալիս էլեկտրաէներգիա եւ մաքուր ջրածին ստանալ ջրից, դրանում լուծված ածխաթթու գազից եւ երկու կատալիզատորների միջավարից:

«Նման համակարգում կատարվող քիմիական եւ էլեկտրաքիմիական ռեակցիաները բավականին պարզ են, ինչի պատճառով տվյալ գործընթացը կարող է  հեշտությամբ օգտագործվել կոմերցիոն նպատակներով», - ասել է պրոֆեսոր Կիմը: Նրա խոսքով՝ այդ մեթոդի շնորհիվ մեկ տոննա ածխաթթու գազը օգտակար էներգիայի փոխակերպելու ծախսերը  կկազմեն ընդամենը 200 դոլար:

«Ածխաթթու գազը լուծելով ջրում՝ մենք կարողացանք նրա նոր կիրառումը գտնել», - բացահայտումը մեկնաբանում է պրոֆեսորը:

Մի քանի տեղական քիմիական ընկերություններ եւ մետաղագործական գործարաններ արդեն հետաքրքրվել են նորարարական քիմիական գործընթացով, քանի որ այն կարող է լուծել այդ ձեռնարկություններում ածխաթթու գազի արտանետման խնդիրը:

Նախատեսվում է, որ տվյալ միջոցը կներդրվի հարավկորեական արդյունաբերական օբյեկտներում դաշտային փորձարկումների ավարտից հետո: Բացի էժան էլեկտրաէներգիայի ստացումից քիմիական ռեակցիայի ընթացքում ջրածինը կարող է օգտագործվել որպես վառելիք մեքենաների ջրածնային լցակայաններում: Ակնկալվում է նաեւ, որ ածխաթթու գազի փոխակերպման տեխնոլոգիան կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարում, որի պատճառներից մեկը ջերմոցային գազերի արտանետումն է: