Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 18.30–ին չհաջողվեց ընդմիջումից հետո նիստը վերսկսել, կրկին անջատել էին էլեկտրականությունը։ Պատգամավորները մթության մեջ նստել սպասում էին, որ լույսերը կմիացնեն, սակայն 5 րոպե սպասելուց հետո որոշեցին 30 րոպեով ընդմիջում հայտարարել։
Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Հուսանք կես ժամ հետո տեխնիկական խնդիրները կվերանա»։
Նշենք, որ այսօր առավոտյան Հայաստանի Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ամփոփիչ ելույթի ընթացքում լույսն անջատվել էր։











