Չինացի մի միլիոնատեր (անունը չի նշվում) $1.5 միլիոնով տիբեթական մաստիվ ցեղատեսակի շուն է ձեռք բերել: Այդպիսով 11 ամսական շիկակակարմիր շնիկը դարձել է աշխարհի ամենթանկարժեք շունը:
Տիբեթյան մաստիվներ բուծողների կարծիքով` Հուն Դուն (ինչը նշանակում է («Մեծ ճողփյուն») անունով շնիկին տրված գինը արդարացված է, քանի որ նրա աշխարհ գալու եւ խնամքի վրա մեծ գումարներ են դրվել, գրում է Lenta.ru-ն:
Տիբեթյան մաստիֆի գնի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2009 թ-ին: Այդ ժամանակ շան համար վճավել էր $600 հազարից ավելի:
Տիբեթյան մաստիվը համարվում է բնիկ չինական ցեղատեսակ: Համաձայն լեգենդի` այդ ցեղատեսակի շուն է ունեցել նաեւ Բուդդան: Մաստիվները խոշոր շներ են, նրանց քաշը կարող է հասնել 100 կիլոգրամի: Նրանք հեշտությամբ վարժեցվում են, լավ պահապաններ են եւ ագրեսիվ չեն:





























