Մոսկվայում բացահայտվել է նեոնացիստների հերթական խմբավորումը` բաղկացած ուսանողներից եւ աշակերտներից:
Խմբավորման պարագլուխը 20-ամյա գործազուրկ Դենիս Կուզնեցովն է:
Ավազակախմբի խղճին մեկ սպանություն, ոչ սլավոնական արտաքինով անձանց վրա հարձակման վեց դեպք, նաեւ գողություններ եւ ավազակային հարձակումներ են ծանրացած: Հարձակման զոհ են դարձել Ուզբեկստանի, Ղրղըզստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ, հաղորդում է «Բալտինֆոն»:
Քննության տվյալներով, Կուզնեցովը ազգայնամոլների խումբը հավաքել է 2010-ի սկզբին:
Խմբի հավաքները տեղի էին ունենում թատերական արվեստի հանրակացարանի բակում, որտեղ Կուզնեցովը երիտասարդներին քարոզում էր բռնություն կիրառել ոչ սլավոնների նկատմամբ:





























