Apple-ին դատի են տալիս հավելվածների երկու ստեղծողներ։ Մեկը ստեղծել է հավելված նորածինների անունների ընտրության, մյուսը՝ բասկետբոլի մարզումների կազմակերպման համար։ Սակայն հայցը Դաշնային դատարան այնպիսին է, որ նրան կարող է միանալ ցանկացած մշակող ԱՄՆ-ից, որը երբեւէ վաճառել է իր հավելվածները App Store-ում, տեղեկացնում է Hightech+-ը՝ հղում կատարելով Verge-ին։
Ընդ որում՝ մոնոպոլիայի գոյությունն ինքնին անվիճելի հարց է։ Apple սմարթֆոնների գրեթե բոլոր ծրագրերը տարածվում են բացառապես App Store-ի միջոցով, եւ մշակողները պետք է հետեւեն Apple-ի դաժան կանոններին։ Ընդ որում՝ երբեմն խնդիրներ են առաջանում անգամ խոշոր ընկերությունների, օրինակ՝ Twitter-ի կամ Telegram-ի պարագայում։
Հայց ներկայացնողները պնդում են, որ Apple-ի այս քաղաքականությունը հանգեցրել է «շուկայի անիրավաչափ մոնոպոլացման»։ Եվ միակ բառը, որը պետք է ապացուցել, «անիրավաչափն» է։
Հայցվորների կարծիքով՝ Apple-ը «սահմանափակում է նորարարությունները», օրինակ՝ iOS հավելվածների գնումը, իսկ խիստ կանոնները խանգարում են մշակողներին։ Յուրաքանչյուրից Apple-ը վերցնում է ոչ միայն 99 դոլար ամենամյա վճար, այլեւ 30 տոկոս «սպանիչ» միջնորդավճար տրանզակցիայի մեծ մասից։ Հայցվորներին զայրացնում է, որ ամեն գնանշում պետք է ավարտվի «99»-ով։
Բարձր գինը դժգոհություններից մեկն է։ Եթե Apple-ը փակում է հավելվածը, մշակողներն այլեւս գնալու տեղ չունեն։ Ոչ ոք պարզապես չի իմանա նրանց պայմանների մասին, եթե ծրագիրը չկա App Store-ում։ Հայցատուները կարծում են, որ մոնոպոլիայի քայքայումը լրջորեն կբարձրացնի նաեւ հավելվածների վաճառքը եւ վաճառքը դրանց ներսում։ Բայց հիմա այլ հնարավորություններ գովազդի եւ տարածման համար պարզապես չկան։
Դատարանից հայցատուներն ակնկալում են հավելվածների այլընտրանքային խանութների թույլտվություն iOS-ի համար։
Եվ հիմա դրա համար բացվում է հնարավորությունների լայն պատուհան։ ԱՄՆ-ում սկսվում է տեխնոհսկաների մասշտաբային հետաքննություն։ Apple-ից բացի, թիրախում են հայտնվել Google-ը, Amazon-ը եւ Facebook-ը։ Իսկ դեմոկրատների կողմից նախագահի հավանական թեկնածու Էլիզաբեթ Ուորենը պահանջում է բաժանել «ամենազոր» կորպորացիաները։ Apple-ի սմարթֆոնների վաճառքի բիզնեսը, նրա կարծիքով, պետք է առանձնացվի հավելվածների վաճառքից։





























