ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին շնորհակալություն է հայտնել Մոսկվայի կենդանաբանական այգուն նվիրած 2 պանդայի համար եւ դա անվանել վստահության եւ բարեկամության ժեստ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Պանդան Չինաստանի խորհրդանիշն է, հատուկ տեղ է զբաղեցնում Պեկինի դիվանագիտության մեջ: Այդ կենդանիներին այլ երկրներ ուղարկելն ավանդույթ է դարձել, որը հաճախ անվանում են «դիվանագիտական պանդա»:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Սի Ցզինպինին Մոսկվայի կենդանաբանական այգուն նվիրած 2 պանդայի համար: Դա հատուկ հարգանք եւ վստահություն է Ռուաստանի հանդեպ: Երբ մենք խոսում ենք պանդաների մասին, դեմքին միշտ ժպիտ է առաջանում: Եվ մեծ հարգանքով եւ երախտագիտությամբ ընդունում ենք այդ նվերը: Շատ շնորհակալություն»,- ռուս-չինական բանակցությունների արդյունքով համատեղ հայտարարության ընթացքում ասել է Պուտինը: